Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ո՞վ եք դուք, որ որոշեք, թե ով պետք է նստած լինի Կաթողիկոսի գահին

Ո՞վ եք դուք, որ որոշեք, թե ով պետք է նստած լինի Կաթողիկոսի գահին
11.01.2026 | 12:30

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ԱԺ փոխնախագահի աթոռին հայտնված անձը, գոռգոռում է, թե Գարեգին 2-րդը չի կարող տիրադավ ինչ-որ եպիսկոպոսի զրկել թեմի առաջնորդի պաշտոնից, քանի որ այլևս կաթողիկոս չէ։ Ասենք, նիկոլական աղանդի ինչ-որ անգրագետ, լրագրողների մոտ բխկացող ու հայհոյող մեկն ասեր, ուշադրություն չէր գրավի։ Սակայն այս անձը, որը 2018թ-ի Նիկոլի փողոցային վոյաժներին միացել է Թուրքիայից Երևան ժամանելուն պես, երկրի օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյա է։ Հարկատուների հաշվին թոթոլ աշխատավարձ ստացող օրենսդիր չինովնիկը ընդունակ չէ հասկանալու, որ եթե ասում է, թե ինչ-որ մեկը այլևս Կաթողիկոս չէ, ապա պետք է ասի, թե ով, երբ, ինչպես ու ինչ ընթացակարգով է գահընկեց արել Կաթողիկոսին։ Ասենք, ի՞նչ պահանջես այս չինովնիկից, երբ նույն բանը չի հասկանում յուր շեֆ Նիկոլը։

Բայց քանի որ նման փաստեր չեն կարող բերել, մնում է քարոզչական թոզուդուման հանելը։

Ալենի տեղակալը չի հասկանում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ով լինելը չի կարող որոշվել Նիկոլի ու յուր փոքրաթիվ խմբակի ցանկություններով։ Իրենք իրենց ամբողջ խմբով այդքան չկան ու չեն էլ լինի, որ որոշեն, թե ով պետք է նստի Վեհափառի գահին։ Աստված մի արասցե, եթե ձեզ մնա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահին կարող է անգամ Էրդողանի փեսային նստեցնեք։

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ